Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Մեղրիի և Բազումի ոստիկանապետերին

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ աշխատանքից ազատել է երկու ոստիկանապետերի:

Նա բարեփոխումների արդյունավետության համատեքստում կարևորել է ոստիկանության անձնակազմի որակական բարելավման խնդիրը: Նա նշել է, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու:

168.am-ին Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ աշխատանքից ազատվել են Մեղրիի ոստիկանապետ Արա Դավթյանը և Վանաձոր քաղաքի Բազումի ոստիկանապետ Սարգիս Այվազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս