Բաժիններ՝

Վարդանիձոր գյուղի մոտ ավտոմեքենան կողաշրջվել է

Հունվարի 26-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի 88 MQ 898 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1964 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և սահել ձորակը (մոտ 30մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր՝ 1973 թ. ծնված Ա. Խ.-ը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս