
Կալանավորը գանգատվել է ինքնազգացողության վատթարացումից, տեղափոխվել հիվանդանոց. ՔԿՎ-ն պարզաբանում է

Shamshyan.com-ը հայտնել էր, որ փետրվարի 1-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկվել 24-ամյա կալանավոր Ռոբերտ Հարությունյանը:
ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ լուրն իրականությանը չի համապատասխանում. «Հավելենք, որ երեկ` կիսգիշերին մոտ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալամավորված անձ Ռոբերտ Հարությունյանը գանգատվել է ինքնազգացողության վատթարացումից. եղել է սթրեսային վիճակում: Տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, ուր ենթարկվել է բժշկական հետազոտության, ինչի արդյունքում պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել. տրվել է նյարդաբանի խորհրդատվություն: Այժմ Ռ. Հարությունյանը գտնվում է իր կալանքի կրման վայրում»: