
Չորս երեխա ունեցող ընտանիքները Սամվել Կարապետյանի կողմից կստանան 4000-ական դոլար

Արցախի չորս երեխա ունեցող ընտանիքները 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն կստանան ռուսաստաբնակ բարերար Սամվել Կարապետյանի կողմից: Արդեն 2-րդ տարին է, որ բարերարը միացել է նաև Արցախում ծնելիության խթանման ծրագրին։
Փետրվարի 3-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա համերգ-միջոցառում՝ նվիրված այդ իրադարձությանը:
Միջոցառմանը ներկա են լինելու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, «Տաշիր» խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ինչպես նաև շահառու բոլոր ընտանիքների ներկայացուցիչները:
Ի դեպ, բարերարն այսուհետ Արցախում նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի է կոչելու հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ