![](/banners/BeFunky-design.jpg)
«Խնդրում եմ դրան լուրջ և պատասխանատու վերաբերվեք». Կարեն Կարապետյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/karen-karapetyan-1_640x420.jpg)
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձավ գերատեսչությունների և մարզպետների հաշվետվությունների ներկայացմանը:
«Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի հստակ թվային տարբերակով, անպայման մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տա, թե ինչ է փոխվել, օտար լեզուներից որո՞նք են պարտադիր ավելացվել դպրոցներում, շինարարության որքան թույլտվություն է տրվել, ինչքան քառակուսի մետր լրացուցիչ շինարարություն ենք ունեցել»,- ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ առավելագույնս պետք է մտածել, թե ինչն է հուզում քաղաքացուն, որ հարցերի պատասխանն է վերջինս ցանկանում ստանալ, «որպեսզի հենց այդ տարբերակով այն հաշվետվությունը ներկայացվի»:
«Խնդրում եմ դրան լուրջ և պատասխանատու վերաբերվեք»,- դիմելով նախարարներին՝ ասաց Կարեն Կարապետյանը: