Բաժիններ՝

Ինչո՞ւ են կառավարության նիստերը դռնփակ անցկացվելու

«Յուրաքանչյուր երկրում կառավարության նիստերն անցնում են դռնփակ, ինչը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության մյուս անդամների առաջակներին: Պետք է որպես փաստ արձանագրել, որ մենք բացառություն ենք, որ կառավարության նիստերը դռնբաց են, մենք բացառություն ենք, որ կառավարության նիստերին մասնակցում են այդքան շատ այլ անձինք, ովքեր կառավարության անդամներ չեն հանդիսանում։ Եվ դա, բնականաբար, իմ կարծիքով, բերել է բացասական հետևանքների»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով կառավարության կառուցվածքի փոփոխությունները, և, թե ինչո՞ւ է որոշվել կրկին անցնել դռնփակ աշխատանքային ռեժիմի։

Ըստ նրա՝ դռնբաց նիստերի դեպքում իրական քննարկում տեղի չի ունենում, լինում է կա՛մ նիստից հետո, կա՛մ առաջ, ինչը նորմալ չէ։ Դ. Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը, և կառավարության նիստերն ամբողջովին հեռարձակող երկրներ պրակտիկորեն գոյություն չունեն: Սակայն, շեշտեց նախարարը, դա չի նշանակում, որ կառավարության գործունեությունը չպետք է լինի թափանցիկ: Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ օրենքում, որպես վարչապետի պարտականություն՝ ամրագրված է կառավարության գործունեության թափանցիկությունը, հանրությանը հասանելիություն ապահովելը:

«Ժողովրդավարության հետ կապված, կարծում եմ, դուք հեռու եք այն մտքից, որ այնպիսի երկրներ, ինչպես, օրինակ՝ Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ, ժողովրդավարության լուրջ պակաս ունեն։ Կառավարությունը, լինելով գործադիր իշխանություն, պետք է աշխատի ազատ և անկաշկանդ»,- ասաց Դ. Հարությունյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս