Առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ Ֆիրդուսի տոնավաճառի վաճառասեղանները պատրաստվում են քանդել, ինչի համար տրակտոր է բերվել տարածք: 168.am-ը այցելեց դեպքի վայր. Ֆիրդուսի փողոցի վրա կանգած է հատուկ սարք, որը նախատեսված է ասֆալտ քանդելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆինանսական գործերը կարծես թե այդքան էլ լավ չեն: Հավանաբար սա է պատճառը, որ իշխող կուսակցությունը վաճառքի է հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը:
Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կարգազանց հետիոտները:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Երևանի ավագանու փետրվարի 13-ի հայտնի նիստից հետո քաղաքապետարանում որոշել են, թե մարտի 19-ից սկսած լրագրողները չեն կարող մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ:
Մարտի 16-ին` ժամը 08:41-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամուրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մարզական հարցերով խորհրդական Գոռ Վարդանյանը մեծ դերակատարում ունի նաեւ Երեւանի մարզադպրոցներում մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում։
«Ժամանակ» թերթը գրւմ է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բավական ակտիվ է սոցցանցերում: Երեկ նա փաստացի բացահայտել է իր բնածին տաղանդը՝ «Բոլոր կանայք ցանկանում են հանդիպել ձեզ հետ»:
«Իրատես» թերթը գրում է. ««Երեկոյան Երեւան» թերթի աշխատակից Գեւորգ Մուրադյանը Երեւանի աճուրդի կենտրոնից 1995-ին ձեռք բերած 66 բաժնետոմսերը (յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով) ներդրել է «Արտաշատի գինու, կոնյակի գործարանում» (ընկերության բաժնետոմսերի 98 տոկոսը պատկանում է Հովիկ Աբրահամյանին)…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանի վրա:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու եւ էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 15-ին՝ ժամը 17:33-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղին հարակից լողափում ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ Արմեն Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Եգանյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ չորս հողամաս, մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 15 միլիոն դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար:
«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 14–ին ՀՀ կառավարությանն առընթեր գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ի կազմակերպած աճուրդում վաճառվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ–ին պատկանող 6 ավտոմեքենա, որից 3–ը՝ «Վազ 2106» մակնիշի:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 26-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել ավազակության համար առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Կառավարությունն ընդունեց «Գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Երևանի զարգացման հնգամյա ծրագրով առաջիկա տարիներին աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի ոռոգման համակարգի ընդլայնման ուղղությամբ:
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց:
«Սանահին» վանական համալիրի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանները վնասելու, թաղման վայրերն անարգանքի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դրանց կատարմանը նպաստող պայմանները։
Հայաստանը մի շարք քայլեր է ձեռնարկել իրանցի զբոսաշրջիկների համար երկիրն ավելի գրավիչ, հետաքրքիր և ապահով դարձնելու ուղղությամբ։
Կառավարությունը նախատեսում է վերացնել ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում աշխատելու համար ԿԸՀ-ում լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգում սահմանափակումների մասին դրույթը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնը, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառվել ինչպես կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին:
Մարտի 19-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունենալու Գյումրու ավագանու հերթական նիստը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին։
Մարտի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձն օգտվելով դռան կողպված չլինելու հանգամանքից` մտել է Նոր Արեշի տներից մեկը, պահարանի մեջ քողարկված տեղից հափշտակել 34.000 ԱՄՆ դոլար, պայուսակից` 65.000 դրամ, ու փախել:
Մարտի 15-ին, ժամը 16:07-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: