ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստ, որը վարեց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Ապրիլի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի:
Ապրիլի 2-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 31 հասցեում տեղակայված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1951թ. ծնված Մ.Մ-ին պատկանող խանութից գողություն կատարելու մասին:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները ստուգողական պարապմունքների անցկացման շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օբյեկտներն ու օդուժը լեռնային տեղանքում:
Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով ուղևորներից մեկը մահացել է, իսկ մյուսը հոսպիտալացվել։
Բերման են ենթարկել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Ասլանյանը:
Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Մի երիտասարդ շշով մտել է բենզալցակայան՝ բենզին գնելու։
19-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած:
Հայաստանում պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության սպայական անձնակազմի զինծառայողների համար մատչելի պայմաններ են ստեղծվում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար:
Ապրիլի 6-ին` ժամը 00:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտու փողոցի թիվ 17 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 5-ին՝ ժամը 21:26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Դիլիջանից դեպի Վանաձոր տանող միջպետական ճանապարհը թռչնի բարձրությունից դիտելու դեպքում կարելի է մտածել, թե սա հանրահայտ «տետրիս» խաղի արտատպումն է՝ քառակուսի, ուղղանկյունաձեւ սեւ կետերն այդ մասին են խոսում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ներկայում սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում:
Ապրիլի 6-ին՝ ժամը 03:24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի 40 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, քաղաքացին արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովից տեղափոխել են պետաիրավական հարցերի հանձնաժողով, որտեղ նա փոխարինելու է Հրայր Թովմասյանին:
«Փաստ» թերթը գրում է. Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի՝ 10 հազար դրամ գողանալու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելը մեծ աղմուկ է առաջացրել հանրության շրջանում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն):
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառել է իրեն պատկանող գույքը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 6-ին ժամը 08.00-24.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի` Բագրատունու, Մ․ Խորենացու, Ն․ Աշտարակեցու` վերին հատված, Վառոյի ձորակի փողոցների և Սասունիկ, Օշական` ձախ ափ համայնքների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 6-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Քանաքեռ ՀԷԿ թաղամասի ջրամատակարարումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավորի փախուստի դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավորը հիվանդանոցից դիմել է փախուստի:
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Հայաստանում զբոսաշրջությանը խոչընդոտող ծառայությունների բարձր գների հետ կապված մտահոգություններով:
Վաղը՝ ապրիլի 6-ին, տեղի կունենա բիզնես շահերը ներկայացնող կառույցների կողմից ԱԺ-ՓՄՁ Համագործակցության խորհրդի հիմնադրման Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող դրամաշնորհների առաջին փուլի մեկնարկը:
Ապրիլի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2018» բաց քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սովորական կկուն:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ապրիլի 5-ին հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ: