Հիմնադրվում է ԱԺ-ՓՄՁ Համագործակցության խորհուրդ
Վաղը՝ ապրիլի 6-ին, տեղի կունենա բիզնես շահերը ներկայացնող կառույցների կողմից ԱԺ-ՓՄՁ Համագործակցության խորհրդի հիմնադրման Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Այդ հուշագրի ստորագրումով բիզնես շահերը ներկայացնող հասարակական կառույցները գալիս են համաձայնության՝ հիմնադրելու պետություն-մասնավոր հատված երկխոսության համար մի նոր հարթակ: Այն առավել ուղղված է լինելու ուժեղացնելու ԱԺ պատգամավորների և ՀՀ-ում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների կապը, լուծելու վերջիններիս օրենսդրական խնդիրները:
Այս պահին Հուշագրի ստորագրմանը միացել են թվով 11 կառույցներ՝
ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա – գործադիր տնօրեն Հակոբ Ավագյան,
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն – գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան,
Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն – նախագահ Մակար Առաքելյան,
Շիրակի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ – գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյան,
Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ – գործադիր տնօրեն Արտյոմ Գրիգորյան,
Լոռու մարզի Առևտրաարդյունաբերական պալատ – նախագահ Սամվել Նաջարյան,
Հայաստանի Երիտասարդ կանանց Ասոցիացիա – նախագահ Լիլիթ Ասատրյան,
Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինք – համանախագահ Մերի Նիկողոսյան,
Հայ-Բրիտանական Գործարարության պալատ – գործադիր տնօրեն Նաիրա Մանուկյան,
Եվրոպական բիզնես ասոցիացիա – տնօրեն Դիանա Սարումովա,
Վայոց Ձորի Առևտրարդյունաբերական պալատ – գործադիր տնօրեն Տիգրան Ավագյան: