Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել catholicnewsagency.com-ին, որում շեշտել է Վատիկանում «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրելու կարևորությունը:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին այցելել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին այցելել է ազգային, պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան:
Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Մի երիտասարդ շշով մտել է բենզալցակայան՝ բենզին գնելու։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Որոտան համայնքի 45-ամյա բնակչի սպանության համար:
Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման հեղինակ, Global FDI reports գործակալության հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն հմայվել է Հայաստանի զարմանահրաշ գեղեցկությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 12 հազար եվրոյին համարժեք դրամ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 5-ի նիստում:
Ապրիլի 5-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ արվեստի «Վերածնունդ» տասներորդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որին մասնակցել են հռչակավոր երաժիշտներ՝ շեփորահար Մաուրո Մաուրը և դաշնակահար Ֆրանկոզի Դե Քլոսսեն՝ Իտալիայից, Վյաչեսլավ Վալսը, Իգոր Ֆյոդորովը, Միխայիլ Վոսկրեսենսկին՝ Ռուսաստանից, Յուրի Ժիսլինը՝ Մեծ Բրիտանիայից, և շատ այլ հռչակավոր երաժիշտ կատարողներ տարբեր երկրներից:
Կաշառքի դիմաց ապօրինի ծառահատումների իրական ծավալները թաքցնելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների նոր դեպքեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, ապրիլի 4-ի երեկոյան եղբայրական այցով ժամանեց Վատիկան` մասնակցելու Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:
«Լինել կին, նշանակում է՝ լինել երջանիկ անհատ, ով կարող է կյանքի կոչել ցանկացած նախաձեռնություն, և ում այդ ճանապարհին շատ բաներ կներվեն»,- ասում է Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական մարզխորհրդի նիստը: Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք հարցերի:
Լոռու մարզի Տաշիր համայնքի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող 4-րդ աստիճանի վթարային շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, որոնք ամրացված են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին, կառավարությունը կնվիրաբերի համայնքին՝ շենքն ապամոնտաժելու և տեղում զբոսայգի կառուցելու պայմանով:
Կառավարությունը 8 միլիոն 420 հազար դրամ կհատկացնի Սյունիքի մարզպետարանին:
Ապրիլի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Սպիտակի Երևանյան խճուղու 1-ին կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «Մերսեդես Բենց-914D» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ:
Ապրիլի 4-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Աչաջուր գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ամուսինը՝ 1971 թ. ծնված Էդիկ Դարբինյանը, ապրիլի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, գնացել է անտառ սունկ հավաքելու և չի վերադարձել:
Ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց հայ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը:
Վատիկանում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։
ՀՀ քննչական կամիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Սեբաստիա փողոցում բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ. 3 անձ ձերբակալվել է:
Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:
Ապրիլի 5-ին, ժամը 1.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժում վիճաբանություն է:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կոլումբիայի Հանրապետության հետ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագրի կնքմանը, որն ուղղված է երկկողմ համագործակցային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զորային հակաօդային պաշտպանության Բուկ-Մ1-2, Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրների եւ Իգլա-1 շարժական զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկները ստուգողական պարապմունքների ընթացքում դիմագրավել են պայմանական հակառակորդի ուսումնական հրթիռային գրոհները եւ անօդաչու ավիահետախուզումը:
Կառավարությունը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում կատարեց վերաբաշխում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ կառավարության աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 3-ից տեխնիկական պատճառներից ելնելով վիզաների համար դիմումների ընդունումը «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից չի կարող իրականացվել:
Ապրիլի 4-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի բնակիչ՝ 1973թ. ծնված Դ.Հ-ն վարելով «ՎԱԶ 21011» ավտոմեքենան Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին բախվել է համընթաց ուղղությամբ երթևեկող նույն շրջանի Պատարա գյուղի բնակիչ՝ 1980թ. ծնված Խ.Ա-ի վարած «ՎԱԶ 2106» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Պատարա գյուղի բնակիչներ՝ 2010թ. ծնված Ա.Խ-ն և 2016թ. ծնված Ա.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել մի խումբ կարգադրություններ:
Ապրիլի 4-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի և «Շիրակ» գծային բաժանմունքի ծառայողները Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արարատ Դ.-ին։
«Մտերմության նշան». այսպես է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։