ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015թ-ի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի ոմն Նելլին, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող` կոչումով գնդապետ, և վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր՝ Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն:
Ապրիլի 9-ին ժամը 23:30-ի սահմաններում Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ՝ 1983թ. ծնված Գ.Հ-ն, վարելով «MITSUBISHI IO» ավտոմեքենան Վերինշեն-Քարվաճառ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևոր՝ նույն քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Հ.Ն-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, իր գործառույթների իրականացման ընթացքում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով անդրազգային հանցավորության դեմ, 2017 թվականին բացահայտել և խափանել է անօրինական միգրացիայի կազմակերպման ուղիներ,…
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է ապրիլի 10-11-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող ՀԱՊԿ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միացյալ (միավորված) համակարգի ստեղծման հարցերով քննարկումներին:
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում մեկնարկել են 2018 թվականի պեղումները:
Կենտրոնում 15-ամյա տղա է դանակահարվել։ Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին:
«ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում:
Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։
Վեհափառ տեր, Համացանցում հայտնված տեսանյութը, թե ինչ հրճվանքով եք 5 կգ ոսկուց ձուլված գավազան նվեր ստանում ռուսաստանաբնակ ոմն Գարուն Քոչարյանից զարհուրանքից բացի այլ զգացումներ չի՛ կարող արթնացնել:
Ապրիլի 6-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Կոնվերս Բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև:
Ապրիլի 11-ին՝ ժամը 02:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Երևանի ավագանու հայտնի միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մինչև հիմա չի հարցաքննվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Երեւանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից անցել է 9 օր, բայց դեռեւս այն չի վերաբացվել: Բայց «Ժողովուրդ» թերթի թղթակիցը երեկ նկատեց, որ արագ սննդի կետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի դեմ մահափորձ ծրագրելու առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու եւ փաստաթղթեր կեղծելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Ապրիլի 11-ին` ժամը 06:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ԱԺ-ում հիմա էլ պատրաստվում են խորհրդարանական լսումներ կազմակերպել Խղճի ազատության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել է կառավարությունը:
Ապրիլի 10-ին՝ ժամը 17:56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի երդմնակալությունից հետո Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տրված պետական ընդունելությանը ապրիլի 9-ին մոտ 500-600 հյուր է եղել։
«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակվել է մի նախագիծ, որն էականորեն կթեթևացնի իրավաբանական անձ հանդիսացող քաղաքացիների գործունեությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին նախորդ տարի 400 հազար ԱՄՆ դոլար են նվիրել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 11-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
2018 թվականին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվում է մշակել ՀՀ Սյունիքի մարզի 8 խոշորացված համայնքների (138 բնակավայր) տարածքները ներառող 8 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ և ՀՀ Արարատի մարզի 95 համայնքների տարածքները ներառող 9 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ:
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Մարաղայում իրականացվել է դաժան ոճրագործություն, որը կատարվել է էթնիկ զտումների և Արցախն առանց հայերի բռնազավթելու քաղաքականության հիման վրա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեռևս 2017-ի տարեվերջից մեկնարկած բարեփոխումները նպատակ ունեն հնարավորինս կանխարգելել տարեցների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններ ուղեգրումը:
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Նյու Յորքի Թայմ Սքուեր հրապարակում տեղի է ունենալու հիշատակի արարողություն, որին մասնակցելու է նաև օպերային հայտնի երգիչ Էլի Բերբերյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 10-ին ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։
«Վեոլիա ջուրը» միանգամից ամբողջ հանրապետությունը վերցրել է, և նորմալ է, որ առաջին տարին դժվարություններ լինեն, մինչև այդ մարդիկ կարողանան ամբողջ համակարգը բերել այն վիճակին, որը պահանջվում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։