Բաժիններ՝

The HALO Trust-ի պաշտոնյան ԱՀ ԱԳ նախարարին ներկայացրել է ականի կյանքեր խլած պայթյունի միջադեպի քննության ընթացքը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 10-ին ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ականի պայթյունից The HALO Trust-ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների և վիրավորվածների սոցիալական պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մայքլ Նյուտոնը ներկայացրել է միջադեպի կապակցությամբ կազմակերպության կողմից իրականացվող քննության ընթացքը։

Մայքլ Նյուտոնը կրկին երախտագիտություն է հայտնել Արցախի կառավարությանը՝ կազմակերպությանը օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անձամբ ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանին՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ միասին The HALO Trust-ի գրասենյակ այցելության և Արցախի իշխանությունների անունից բարոյական աջակցության համար։

Մասիս Մայիլյանը հաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հանրապետությունում The HALO Trust-ի գործունեությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս