
Էջմիածնում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել կամրջից ներքև. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 29-ամյա Մ. Ե.-ն Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իր վարած Opel Vectra մակնիշի 35 NA 586 համարանիշի ավտոմեքենայով շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել կամրջից ներքև:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի ատթիվ նյութեր են նախապատրատվում:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: