Բաժիններ՝

Վթար Թբիլիսյան խճուղում. կա տուժած

Ապրիլի 11-ին` ժամը 06:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի 35 NC 229 (վարորդ՝ 1987 թ. ծնված Քրիստ Մահմուդի) պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Reno» մակնիշի QQ737Q պետհամարանիշով բեռնատարին:

Փրկարարները «Nissan Tiida»-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապպօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս