Բաժիններ՝

«10-15 ոստիկաններ հարձակվել էին մի քաղաքացու վրա եւ հարվածում էին նրան մահակներով». ականատես. aravot.am

aravot.am-ը գրում է, որ քիչ առաջ, Երեւանում, Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում միջադեպ է գրանցվել, քաղաքացիական հագուստով ինչ-որ անձանց, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

Այդ վայրում են նաեւ Factor TV-ի խմբագիր Արեւիկ Սահակյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Արեւիկ Սահակյանն ահազանգում է, որ երիտասարդներից մեկը փորձել է խլել իր հեռախոսը: Նրա խոսքերով, քաղաքացիական հագուստով այդ անձինք, ովքեր հարձակվել են`սադրիչներ էին:

Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, ուղղակի լսել է, որ բախումներ են եղել:

Բավական լարված իրավիճակ է, դեռ անհասկանալի է, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ է սկսվել ամենը: Ականատեսներից մեկը պատմում է, որ 10-15 ոստիկաններ հարձակվել էին մի քաղաքացու վրա եւ հարվածում էին նրան մահակներով: Հավաքվածները պնդում են, որ ոստիկանները ժողովրդի վրա են հարձակվել: Շտապ օգնության մեքենաներ են մոտենում դեպք վայր: Հավաքված երիտասարդները միմյանց հորդորում են`հանգիստ մնալ, սադրանքների չտրվել:

Ականատեսներից մեկն էլ պատմում է, որ երբ ինքն ուզում էր արդեն տուն գնալ, հայտնվում է մի «կեղծ լրատվամիջոց» եւ սկսում մեղադրել ցուցարարերին:

«Մենք քիչ առաջ դադարեցրեցինք մեր ուղիղ հեռարձակումը»,- պատմում է Արեւիկ Սահակյանը`հավելելով, որ արդեն պատրաստվում էին բոլոր աշխատակիցներին տուն ուղարկել, բայց ձայներ են լսում: Factor TV-ի գրասենյակը Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում է: «Վազեցի`իջա ներքեւ`տեսնենք, թե ինչ է կատարվում»,- ասաց Արեւիկ Սահակյանը: Այդ ընթացքում որոշ մարդիկ սկսեցին սուլել, ծափահարել, հեգնական արտահայտություններ անել`թույլ չտալով լրագրողին շարունակել պատմել`թե ի՞նչ է տեսել: «Այս լուսաֆորը փորձում էին տապալել…»,- Արեւիկ Սահակյանի բացատրությունները դարձյալ կիսատ մնացին: Մի երիտասարդ էլ փորձում էր համոզել`«մեր համար ենք արել, հեղափոխություն ենք անում»:

Ավետիք Իշխանյանն էլ հավաքվածներին հորդորեց` հանրահավաքների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հորդորին հետեւել`գնալ տուն եւ վաղն առավոտյան հավաքվել:

Ամբողջությամբ՝ aravot.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս