Բաժիններ՝

«Բարսելոնայի» նախագահը մեկնաբանել է Տեր Շտեգենի շուրջ ստեղծված սկանդալը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը։

«Մարկը մնում է մեր ավագը, նախկին անհամաձայնությունները հարթվել են։ Նա հաստատել է իր առաջատարությունը խաղադաշտում, և երկրպագուները տեսել են, թե վերջինս ինչպես է կատարում ավագի իր պարտականությունները։ Մարկը ակումբում է 11 տարի, և ես ուրախ եմ, որ նա կրկին թիմի ավագն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում TV3-ը։

Ավելի վաղ գերմանացի դարպասապահը մեջքի վիրահատության էր ենթարկվել և հրաժարվել էր ստորագրել Լա Լիգայի հանձնաժողովի բժշկական եզրակացությունը։ Ակումբը ժամանակավորապես դարպասապահին զրկել էր ավագի թևկապից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս