Բաժիններ՝

Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին:

Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորել է գլխավոր վարչության պետին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով համակարգում վերջինիս երկար տարիների ծառայությունը, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները:

Վահե Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ վստահության և պետությանը ծառայելուն ընձեռված հնարավորության համար և հավաստիացրել, որ գլխավոր վարչությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրական արդյունքներ գրանցելու և ստորաբաժանումների առջև դրված խնդիրները արդյունավետ իրագործելու համար:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության նախկին պետ Գևորգ Բաղդասարյանին՝ երկարամյա ծառայության և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կայացման գործում ունեցած դերակատարության համար և համոզմունք հայտնել, որ գլխավոր վարչության անձնակազմը նույն հետևողականությամբ և ջանասիրությամբ կշարունակի վարչության առջև դրված խնդիրների կատարումը:

Վահե Արշալույսի Միրզոյանի կենսագրությունը

Ծնվել է 1974 թվականի հուլիսի 17-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2024-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ,
2021-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ,
2016-2021թթ. – Շիրակի մարզի դատախազի տեղակալ,
2013-2016թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,
2007-2013թթ. – Շիրակի մարզի դատախազի օգնական,
2005-2007թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ քննիչ-քրեագետ,
2000-2005թթ. – Շիրակի մարզի դատախազության ստաժոր-քննիչ, ապա՝ քննիչ:

Կրթություն

1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

1997-1998թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս