Բռնություն են գործադրել բողոքի ակցիային մասնակից անչափահասների նկատմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ. Հովսեփյանին՝ բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 3-ին՝ ժամը 21:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 25 շենքի բակում գտնվող խաղահրապարակում երեխայի ձեռքն արգելափակվել է ատրակցիոնի ճաղավանդակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 3-ին` ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 4-ին` ժամը 02:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հնարավոր է Երևան քաղաքի Ռոստովյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նկատել է ս.թ. հունիսի 9-ից որոնվող Հ. Հ.ին:
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում:
Հուլիսի 3-ին`ժամը 17:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին Ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ջեյմս Բրայսի փողոցի, Բաղրամյան փող․ 2-րդ փակուղու, Գյուլբենկյան փող․ 1, 2, 2/1 համարների, Սոսե փողոցի առանձնատների և 2, 2/1, 2/2, 4, 6 շենքերի ջրամատակարարումը։
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում երթևեկության փոփոխություններ կլինեն:
2018 թվականի առաջին վեց ամիսներին վաթսունվեց լրարգողներ են զոհվել 22 երկրներում:
Երբ ազատության հրապարակի նստարաններից մեկին տխուր նստած կինը հարցրեց ինձ այդ մասին՝ հասկացա, որ իմ կյանքում ինչ-որ կարևոր բանի մասին մոռացել եմ: Նրա հարցը հանկարծակի էր, բայց ոչ շատ բարդ. Դուք երջանի՞կ եք
Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա հունիսի համեմատ ծնունդների թիվը նվազել է 23-ով:
ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական:
Երկարատև հիվանդությունից 64 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է հայտնի հասարակական գործիչ, տնտեսագետ, ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:
Երևանում՝ շոգ եղանակով պայմանավորված, շատացել են շտապօգնության կանչերը, և հիվանդների թվում շատ են սրտանոթային հիվանդություններ ունեցողները:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ տեղի է ունեցել երկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը:
Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Վերջին օրերին Երևանից և մարզերից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ ջրամատակարարում չի իրականացնում։
Երևանում բազմաբնակարան շենքերի գները ապրիլին թանկացել են բոլոր վարչական շրջաններում։ Ընդ որում՝ անշարժ գույքը թանկացել էր թե՛ մարտի համեմատ, թե՛ նախորդ տարվա ապրիլի համեմատ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 4-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հունիսի վերջին օրերից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է խոտհունձը:
ՀՀ կառավարությունը կքննարկի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանը հուլիսի 3-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցում, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին:
Ավարտվել է Սյունիքի մարզի Նորավան համայնքի դպրոցի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ նախաքննությունը:
Երևանի տարածքի 80-85 տոկոսը շուրջօրյա ջրամատակարարում ունի, մնացած բնակավայրերը նվազագույնը ստանում են 17 -ժամյա ջրամատակարարում: