Բաժիններ՝

Հրդեհ Երևանում. մեկնել է երեք մարտական հաշվարկ

Հուլիսի 3-ին՝ ժամը 15:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում:

ԵՓՎ Աջափնյակի համայնքային բաժնի պետից տեղեկություն է ստացվել, որ կոմունալ ծառայության աշխատակիցները աշխատում են նշված հասցեում, սակայն անհրաժեշտ է օգնություն՝ 3 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Աղբանոցում այրվել է մոտ 2000 խմ կուտակված աղբ:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակել են կումնալ ծառայության աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս