«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը Հայաստանում սկսում է նոր նախագիծ՝ նպատակ ունենալով բարձրացնել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 4-ին Հայաստանի ճանապարհային ոստիկանության 82-ամյակի կապակցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն:
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ, 2018 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտները կգերազանցեն 3 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնությունը:
ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1 մլն 206 հազար 952 մարդ, որը 10.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում ընթացող նիստում քիչ առաջ մերժեց Էդուարդ Բաբարյանի կալանքի միջոց փոխելու միջնորդությունը։
Վրաց-ռուսական «Կազբեկ» սահմանային մաքսակետը 6-րդ օրն անընդմեջ սահմանափակել է բեռնատարների հոսքը։
Մարզերում 49 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վրաստանի օդանավակայաններում սեփական քաղաքացիների վրա ճնշում գործադրելու դեպքերի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:
Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է հղի լինել բազմաթիվ հիվանդությունների առաջացմամբ՝ ընդհուպ աղիքային վարակներ, այդ թվում էնտերովիրուսներով:
Հուլիսի 4-ին, ժամը 13:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 4-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեի միջոցները վատնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին՝ հատկապես Վարդավառի օրը, հորդորում է չմտնել դեկորատիվ լողավազաններ:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ընթացող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջանին:
Հուլիսի 4-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Հուլիսի 3-ին, ժամը 6.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 22-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ամուսինը դանակով հարվածել է ձեռքին և ոտքին:
Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ)՝ 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկ տարբերակ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հուլիսի 4-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկի բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ Զինված ուժերը համալրման խնդիր չունեն և դրա խառը սկզբունքն իրեն արդարացնում է:
Հուլիսի 3-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արթիկ-Պեմզաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին գտնվող քարհանքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արշակ Դ.-ին:
Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի տանը:
«Որոշումս չեմ փոխել և չեմ պատրաստվում հանդիպել Հայկ Դեմոյանի հետ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: