2018 թ. հունվարից մինչև հունիս աշխարհում 66 լրագրող է զոհվել. Press Emblem Campaign
2018 թվականի առաջին վեց ամիսներին վաթսունվեց լրարգողներ են զոհվել 22 երկրներում: Այս տվյալները բերվել են Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ հուլիսի 3-ին Ժնեւում հրապարկաված զեկույցում, կազմակերպություն, որը համաշխարհային հանրակցությանը կոչ է անում ձեռնարկելու գործուն միջոցներ հակամարտությունների գոտիներում զանգվածային լրատվամիջոցների աշխատողների անվտանգության ապահովման համար։
Ընդգծվում է, որ «2018 թվականի հունվարից մինչեւ հունիս 22 երկրներում սպանվել են 66 լրագրողներ»: Դա գրեթե մեկ երրորդով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, երբ արձանագրվել էր 50 մարդու մահ: Մահերի ընդհանուր թվի կեսից ավելին, նշել է PEC-ը, 2018 թվականի հունվար – հունիսին բաժին է ընկել Աֆղանստանին (11 զոհված), Մեքսիկային (8), Սիրիային (7), ԱՄՆ-ին (6) եւ Եմենին (5):
Կազմակերպությունը խորապես անհանգստացած է նաեւ վերջին վեց ամսում չորս լրագրողների սպանության առթիվ Հնդկաստանում, այդ թվում մեկինը՝ Քաշմիրում: Երեք թղթակիցներ են սպանվել Բրազիլիայում, այդքան էլ Էկվադորում եւ Ֆիլիպիններում:
Երկուական լրագրողներ՝ Գազայի հատվածում, Գվատեմալայում եւ Պակիստանում, մեկականը՝ Բանգլադեշում, Կլումբիայում, Հաիթիում, Ինդոնեզիայում, Իրաքում, Լիբերիայում, Նիկարագուայում, Ռուսաստանում, Սալվադորում եւ Սլովակիայում: «PEC-ը վճռականորեն դատապարտում է այդ հարձակումները եւ կառավարություններին կոչ է անում պատասխանատվության ենթարկելու մեղավորներին»,- ասված է զեկույցում:
Press Emblem Campaign-ը, որն ստեղծվել է 2004 թվականին, ունի ՄԱԿ-ին կից կոնսուլտատիվ կարգավիճակ: Վիճակագրության մեջ, որը վարում է կազմակերպությունը, արտացոլված են լրարգեողների սպանությունների դեպքերը մասնագիտական պարտականությունները կատարելիս: Տեղեկատվության աղբյուր են ծառայում մամուլի, ՄԱԿ-ի եւ ոչ կառավարական կազմակերպությունների տվյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: