
Գեղարքունիքում նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել են ծնունդները

Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա հունիսի համեմատ ծնունդների թիվը նվազել է 23-ով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2018 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդատներում գրանցվել է 106 ծնունդ՝ 62 տղա եւ 44 աղջիկ: 34 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 22 ծնունդ՝ Գավառի, 16 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 26 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 8 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նախորդ տարվա հունիսի համեմատ ծնունդների թիվը 6-ով աճել է Ճամբարակում, 2-ով՝ Վարդենիսում, իսկ ահա Մարտունիում այն նվազել է 16-ով, Սեւանում՝ 8-ով, Գավառում՝ 7-ով:
Խոսրով Խլղաթյան