Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերղ հարցեր:
Պարզվել է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում ամբուլատորիայում որպես վարորդ գրանցված անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել են, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ մոտ երկու միլիոն 760 հազար դրամի վնաս:
Հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Պայուսակից հափշտակել էր բջջային հեռախոս․ կասկածյալը վրացի է:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել PwC-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ:
Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արարատի մարզում գործող «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ ընկերության տնօրինության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։
Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող:
Քուվեյթաբնակ գործարար, բարերար, ՀԳՄ անդամ Կիրակոս Գույումճյանը ցանկություն ունի Հայաստանում իրականացնելու «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը:
Տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանում տոների ցանկում Ընկերության օրը ներառելու գաղափարը:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ, այսպես կոչված՝ «Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին 2016 թվականին կեղծ անձնագրով մուտք է գործել Հայաստանի տարածք։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ ՝ համայնքային նշանակության խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։
Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում հուլիսի 1-ին մեկամյա երեխայի մահվան ցավալի փաստի շուրջ շահարկումներին, բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Աննա Չոբանյանի խոսքով, պետք է վերջ դնել:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ նախկինում ակտիվորեն շրջանառվող տեղեկություններին, որ մեր երկրի բիզնեսներում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը 50% «փայ» ունի, և սպասումներին, որ այդ դեպքերի հետ կապված բացահայտումներ կլինեն։
Թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձնման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով:
Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, անկել է:
Հուլիսի 20-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք և տնակներ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ:
Ընկերությունը եւս մեկ անգամ հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար:
Հուլիսի 19-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալների իրացմամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հսկիչ անցագրային կետում զննության են ենթարկել հիմնարկի շինարարական աշխատանքներում ներգրավված էքսկավատորը, որի խցիկում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ:
Հուլիսի 20-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում այրվում է տուն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը, վերջինիս առաջադրվել է մեղադրանք: