Բաժիններ՝

Ամբուլատորիայի տնօրենը շտապօգնության կանչեր իրականացնելու համար ստացել է 1 միլիոն դրամից ավելի գումարի բենզին

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բուժ. ամբուլատորիայի տնօրեն Արսեն Ղուկասյանը պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող «ԳԱԶել» մեքենայով շտապօգնության կանչեր իրականացնելու համար 2015-2018 թվականների ընթացքում ստացել է մեկ միլիոն դրամից ավելի գումարի բենզին, սակայն վառելիքն ըստ նպատակի չի օգտագործվել, այլ յուրացվել է տնօրենի կողմից:

Պարզվել է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում ամբուլատորիայում որպես վարորդ գրանցված անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել են, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ մոտ երկու միլիոն 760 հազար դրամի վնաս:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031