Բաժիններ՝

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի շինաշխատանքներում ներգրավված էքսկավատորի խցիկում հայտնաբերվել են ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ, բուսական զանգվածներով փաթեթներ

Հուլիսի 19-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալների իրացմամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հսկիչ անցագրային կետում զննության են ենթարկել հիմնարկի շինարարական աշխատանքներում ներգրավված էքսկավատորը, որի խցիկում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ:

Տոպրակի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են 0.7 լիտր տարողությամբ 3 շիշ և 1 լիտր տարողությամբ 1 շիշ ոգելից խմիչք, 3 բջջային հեռախոս, դեղնականաչավուն բուսական զանգվածներով 2 փաթեթ` ընդհանուր 8.1 գրամ և 9.2 գրամ քաշերով:

Իսկ էքսկավատորի վարորդ, քաղաքացի Գ. Ն.-ի խուզարկությամբ կոշիկի մեջ հայտնաբերվել են մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով 8.7 գրամ փոշենման զանգված, կիսաչոր, կանաչ բուսական զանգվածների փաթեթներ՝ ընդհանուր 5.2 և 2 գրամ քաշերով, չոր, դեղնականաչավուն բուսական զանգվածներ՝ ընդհանուր 1.8 և 2.3 գրամ քաշերով:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031