Բաժիններ՝

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել PwC-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել PwC-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ:

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Փրայսուոթերսհաուս Կուպերս Հայաստան» (PwCArmenia) ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանի և հարկային բաժնի մենեջեր Անժելա Մեսրոպյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և այլ պաշտոնատար անձինք։

Քննարկման առանցքում եղել են Good Governance Fund-ի (Լավ կառավարման հիմնադրամ) շրջանակներում հնարավոր համագործակցության տարբերակները։ Քննարկվել են նաև կորպորատիվ կառավարման օրենսդրական բարելավման, որակի ենթակառուցվածքների ոլորտում հայաստանյան կառույցների կարողությունների զարգացման, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերլուծության, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության վերանայմանն ուղղված հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի աշխատանքի բարելավմանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի կարողությունների հզորացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031