Երեկ, հուլիսի 21-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Հուլիսի 22-ին, ժամը 21:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխով-Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բողոքի ցույցի մասնակիցները երկրի կառավարությանը մեղադրում են «արյունոտ ձեռքեր ունենալու համար»: Դեպի ներքին գործերի նախարարություն նրանց երթն էլ որպես արյան խորհրդանիշ, կրում էր կարմիր ներկ:
Հուլիսի 22-ին, ժամը 06:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է արգելափակվել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի լճի մոտակայքում գտնվող ճահճային հատվածում, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրենց երկու ամսվա նպաստը« ընդհանուր առմամբ հինգ միլիոն 400 հազար դրամ« Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն:
«Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել: Իրականացվել են մարտական պատրաստության պլանային միջոցառումներ, որոնք համաձայնեցվել են հայկական կողմի հետ»:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ:
«Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում հուլիսի 22-ին կանցկացվի Ձմերուկի 6-րդ՝ արդեն ավանդական դարձած ընտանեկան փառատոնը:
Կենցաղային պայմաններից զուրկ, քայքայված տնակը որպես կացարան մոտ 20 տարի է ծառայել:
Հուլիսի 21-ին, ժամը 13:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 70 հասցեում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքում:
ՀՀ հարկային օրենսգրքի hամաձայն ՝ ընդերքօգտագործողները 2021 թվականից պարտավոր են ընդերքօգտագործման թափոնների տեղադրման կամ պահման համար վճարել բնապահպանական հարկ:
2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվել է ընդհանուր առմամբ 80 (2017թ. 1-ին կիս.՝ 78) մարզական միջոցառում:
Հուլիսի 21-ին՝ ժամը 17:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնի բլոգեր Nas Daily-ն հերթական մեկ րոպեանոց տեսանյութն է հրապարակել Հայաստանից՝ այս անգամ անդրադառնալով պատերազմին ու դրա երկարաժամկետ վատ հետևանքներին:
Հուլիսի 21-ին` ժամը 15:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Աղբյուրակի» ջրամբարի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Միշտ վեճի մեջ ենք եղել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ: Իմ կարծիքով, դա ճիշտ մոտեցում չի լինի և լճին կրկնակի վնաս կհասցվի»:
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել այն մասին, թե ուրախությամբ է ընդունել լուրը, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը։
Հուլիսի 20-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղի բնակիչ ծնված 1957թ Կ. Ա-ն դիմել է ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձը սույն թվականի մարտ և հունիս ամիսներին իրեն պատկանող բանկային պլաստիկ քարտից կանխիկացրել է ընդհանուր 230.000 դրամ գումար:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արեվմտյան սահմանագոտի, հետեվել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին:
Հուլիսի 21-ին, 24-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 22-23-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հուլիսի 25-ից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:
Հայ-ադրբեջանական սահմանի թե Տավուշի, թե Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է:
Լրագրող Տիրայր Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ մոտ 1 ամիս առաջ, տեսնելով մամուլում փոխավարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումը (թմրանյութի մաքսանենգություն), որոշել է հետաքննել և հնարավորինս պարզել, թե ինչն ինչպես է եղել:
Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է արձակուրդ հայտարարել:
Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից 2018 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ՔԿ ԵՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ուղարկվել քաղաքացու կողմից Շենգավիթ վարչական շրջանի դատախազին հասցեագրված դիմումը՝ Երևան քաղաքի թիվ 46 դպրոցի նախկին տնօրեն Ա. Հ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անօրինականություններ և յուրացումներ կատարելու վերաբերյալ:
Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ Քոնչո մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։