Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Հուլիսի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1991 թ. ծնված Լիլիթ Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.05-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի 188/1 հասցեում գործող սուպերմարկետի մոտ անհայտ անձը հետևից մոտեցել է իրեն և տաբատի գրպանից բացահայտ հափշտակել «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 380.000 դրամի վնաս:
Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը:
Հուլիսի 23-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տաթևի փողոցի տներից մեկի անչափահաս երեխաներն օգնության կարիք ունեն:
Հուլիսի 23-ին, ժամը 15:27-ին «911» ծառայությանն Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ Գեղանիստ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է ռազմամթերք. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղարին և Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարին պարգևատրելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` Ա. Թ.-ն ու Ս. Թ.-ն, խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
«Խնդիրը ոչ թե Վեհափառն է, այլ ես վտանգ եմ տեսնում մեր Հայ Առաքելական եկեղեցու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։
Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում։
Հուլիսի 21-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մարդկանց են թալանել:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 24-ի ժամը 9:00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 19:00-ն դադարեցվելու է Նոր Նորք վարչական շրջանի, Նորք Մարաշ վարչական շրջանի 7-րդ, 13-րդ, Հովսեփյան փողոցների, Դավիթ Բեկի փողոցի հարակից տարածքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի և Բագրևանդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 21-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1982 թ. ծնված Մնացական Հ.-ն։
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2018 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
Հուլիսի 22-ին ժամը 18։40-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Սուս գյուղում վիճաբանություն է տեղի ունենում։
Հուլիսի 23-ին, ժամը 11:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ տակտիկական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ:
Հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Հուլիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Հուլիսի 23-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 22-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն:
Մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում:
Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Քրիստոֆ Փլոսին՝ ուղեկցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների: