Բաժիններ՝

Ողբերգական պատահար. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Հուլիսի 17-ին` ժամը 21:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին՝ Ջրաձոր գյուղի մոտակայքում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70-80 մ գլորվել ձորը՝ հայտնվելով Ախուրյան գետի Իլլի վտակում: Պատահարի հետևանքով ուղևորը՝ Հ. Պ.-ն (ծնված 1988 թ.), մահացել է, իսկ Հ. Ս.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դին մոտ 40 մետրից բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031