
Հրդեհ Գորիսում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 17-ին` ժամը 20:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:56-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել է տունը՝ ամբողջությամբ (մոտ 150 քմ):
Ժամը 23:39-ից 00:32-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն: Հրդեհաշիջմանը աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 25 հրշեջ-փրկարար:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: