Բաժիններ՝

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին hարցը քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը. ԱԱԾ. tert.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հայտարարել էր, որ եթե Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնին, ապա ինքը չի առաջադրի իր թեկնածությունը:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի այս հայտարարության վերաբերալ Tert.am-ը պարզաբանում է խնդրել ԱԱԾ-ից:

Հարցին՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվելո՞ւ է, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում ԱԱԾ տնօրենը, ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց. «Այս պահին ձեռնպահ եմ մնում հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալուց, այդ հարցն  ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս