
Ովքե՞ր են Մայր Աթոռից տեղեկատվություն դուրս բերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան շուրջ ծավալվող իրադարձությունները ուշագրավ զարգացումներ են ստանում:
«Փաստի» տեղեկություններով, այս օրերին Մայր Աթոռում հատկապես անհանգստացած են երկու թեմայով. առաջինը արված վերլուծությունների արդյունքն է, ըստ որի ուշագրավ զուգահեռներ են ի հայտ եկել վերջին երեք ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Հայաստան կատարված մի քանի այցերի ու ներկայիս գործընթացների միջեւ:
Նախնական տպավորությամբ, որոշակի համակարգված գործողություններ են ընթանում մեր երկրում ՀԱԵ դիրքերի թուլացման, ըստ այդմ՝ արժեհամակարգերի խարխլման ուղղությամբ: Դրա արդյունք է համարվում նաեւ ազգային արժեքներն ու հայրենասիրությունը կեղծ արժեքներ գնահատելու հերթական արշավը:
Հոգեւորականներին, մեր տեղեկություններով, մտահոգել է նաեւ այն հանգամանքը, որ Մայր Աթոռից պարբերաբար տեղեկատվության արտահոսք է կազմակերպվում դեպի բողոքի ակցիաների կազմակերպիչները կամ նրանց դրդողները:
Խոսքը որոշ գաղտնի փաստաթղթերի, ինչպես նաեւ Վեհափառի՝ հանրայնորեն ոչ հայտնի տեղաշարժերի մասին է, այդ թվում՝ վերջին ուխտագնացության: Դիվանատանը փորձում են հասկանալ, թե ով կամ ովքեր են ներսից տեղեկատվություն դուրս հանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: