67-ամյա տղամարդը կալանավորվել է 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 67-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։
Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել կասկածյալի հետ և մի շարք այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ Ավելին՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 1951թ. ծնված տղամարդու գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներ։