
Բաթումի-Երևան գնացքը Երևան է ժամանել արդեն 1 ժամ 10 րոպե ուշացումով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ հուլիսի 17-ին Վրաստանի սահմանապահ ծառայության ոչ բավարար աշխատանքի պատճառով 2 ժամ 10 րոպեով ուշացվել են Ընկերության Երևան-Բաթումի և Բաթումի-Երևան գնացքները:
ՀԿԵ աշխատակիցների համակարգված աշխատանքի շնորհիվ արդեն Հայաստանի տարածքում Բաթումի-Երևան գնացքի ուշացման ժամանակը կրճատվեց 1 ժամով և գնացքը Երևան ժամանեց արդեն 1 ժամ 10 րոպե ուշացումով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը ոչ Ընկերության մեղքով պատճառած անհարմարությունների համար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: