
Տղամարդու այրված դի է հայտնաբերվել. պարզվել է ինքնությունն ու դեպքի մի շարք հանգամանքներ

Հուլիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ոստիկանության Արտաշատի բաժնի սպասարկման տարածքում։ Դիտակ գյուղի ցորենի արտերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Պարզվել է ինքնությունն ու դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ 60-ամյա Արտյոմ Մովսիսյանը իր արտի ցորենի մնացորդներն այրել է, ինչի հետևանքով էլ ստացած այրվածքներից մահացել է։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։