Բաժիններ՝

Հրդեհ Վերին Արտաշատ գյուղում

Հուլիսի 26-ին՝ ժամը 14:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Թումանյան փողոցում այրվում են խրձեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի տներից մեկի բակում գտնվող թոնրատան տանիքում և նրա հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:06-ին, մարվել` 15:15-ին: Մասամբ այրվել են թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), թոնրատանը հարակից կուտակած խրձեր (20 հատ), խոտածածկույթ (մոտ 150 քմ), ջերմահարվել է 1 տանձենի և 1 խնձորենի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031