ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել դերասանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ:
Ոստիկանության բացահայտած կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրոնիկոն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է Սոչի քաղաքի Ադլերի շրջանի տներից մեկում հրդեհի հետևանքով զոհված չորս հայերի անունները. նրանք են՝ Նիրվարդ Հարությունյանը, Նաիրա, Եվա և Աննա Բարսեղյանները:
ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն. 175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարները որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք, պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ:
Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 30-ին այցելեց «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։
Հայաստան պետական այցի շրջանակում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ այցելեց Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են լոլիկի մթերումների գործընթացը:
2018 թվականի հուլիսի 3-ի ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գրությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հուլիսի 30-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանին:
Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ։
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում արդեն ավարտվել է հացահատիկի բերքահավաքը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ հուլիսի 30-ի ժամը 16:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում, և կրակն արագությամբ մոտենում է ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին:
Հեղինակային և հարակից իրավունքներ։ Թեմատիկ անդրադարձ:
Հուլիսի 29-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ԳԱԶ-27057» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Երևանյան խճուղում բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 49-ամյա ուղեւոր Արմեն Մինասյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հուլիսի 30-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 53 տան մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Հուլիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 220-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվելով հայտնվել ճանապարհի ձախ կողնակ:
Հուլիսի 30-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«2007 թվականին, երբ ՄԱԿ-ում ստեղծվեց ժամանակակից ստրկության ձևերի հատուկ մանդատը, ՄԱԿ-ը ցանկանում էր ասել, որ ստրկությունը դեռ կա, չի վերացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի ժամանակակից ստրկության ձևերի առաջին զեկուցող (ընտրված Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2008-2016-ին), միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը:
Օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner – 2018) զորավարժությանը հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով, սակայն այն չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից:
Ազգային ժողովը, կառավարությունն ու գործատուները քննարկեցին համայնքների համաչափ զարգացման հնարավորություններն ու այնտեղ առկա խնդիրները:
Ռուսաստանի կալանավայրերից մեկում մահացել է 33-ամյա Գոռ Հովակիմյանը: Նրա քույրը՝ Անի Սիմոնյանը, դեպքի հետ կապված, նամակ է ուղարկել «novayagazeta» կայքի խմբագրություն՝ խնդրելով դեպքին հանրային հնչեղություն տալ:
Հուլիսի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է կուտակած անասնակեր, կա տուժած:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է ընդունել ձևավորել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով:
Սյունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:
Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: