Բաժիններ՝

Սյունիքի նախկին մարզպետի մամուլի քարտուղարը պարզաբանել է «Լիդիան Արմենիա»-ի տեսանյութը

Սյունիքի նախկին մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը պարզաբանել է «Լիդիան Արմենիա» ընկերության տեսանյութը՝ ներկայացնելով տեսանյութում պատկերված իրադարձության իր տարբերակը. «Լիդիան Արմենիա»-ն աշխատանքներ է իրականացնում Ամուլսարում:

«Ֆեյսբուքի» իր էջում ներկայացնելով կատարվածը՝ Վազգեն Սաղաթելյանը գրել է. «ԶՊՄԿ-ի (հեղ.- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) աշխատակից Վահան Գրիգորյանը գնացել է Ջերմուկ իր կնոջ բարեկամների մոտ, ովքեր ջերմուկցի են։ Ճանապարհին հանդիպում է իր աներձագին՝ Գևորգ Հովհաննիսյանին, ով Ջերմուկում ունի ծիրանի այգիներ և վերադառնում էր բերքահավաքից։ Գևորգը՝ իմանալով, որ Վահանը տուն է գնում, իրեն է տալիս մի քանի տոպրակ ծիրան, որ տուն տանի։ Դեպքը եղել է երկու օր առաջ»:

Վազգեն Սաղաթելյանը հավելել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր յութուբյան ալիքում մի տեսանյութ է հրապարակել, որում ԶՊՄԿ-ի անվտանգության աշխատակից Վահան Գրիգորյանը ԶՊՄԿ֊-ի հաշվեկշռում գտնվող մեքենա է դնում ինչ֊-որ տոպրակներ։ Ըստ Վազգեն Սաղաթելյանի՝ դրա հիման վրա «Լիդիան Արմենիա»-ում եզրակացրել են, տոպրակները նախատեսվել են Ամուլսարում ճանապարհ փակող քաղաքացիների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս