Հակոբ Արշակյանն ամփոփել է 100 օրվա աշխատանքը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն ամփոփել է 100 օրվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները:
Աշխատանքներ են իրականացվում Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման ուղղությամբ,
որոնք ներկայացվել են Տորոնտո, Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքների ներդրողներին և արժանացել դրական արձագանք: Միաժամանակ քննարկումներ են կազմակերպվել նաև
արտասահմանյան դոնորների և տեղական ֆոնդերի ու ներդրողների հետ:
2. «Ինժեներական քաղաքի» ստեղծման նպատակով կազմակերպվել են քննարկումներ
շահագրգիռ կողմերի հետ, որոնց հիման վրա լրամշակվել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման
հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
3. Տնտեսության բոլոր ճյուղերի թվայնացման նպատակով տեխնիկական-տեխնոլոգիական
միջոցների ապահովման, տեղեկատվական համակարգերի անվտանգության մակարդակի
բարձրացման, կատարվող ծախսերի նվազեցման և կառավարման արդյունավետության
բարձրացման նպատակով 2017 թվականի նոյեմբերի 23-ին հավանության է արժանացել ՀՀ
կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման
ծրագրին, միջոցառումների ժամանակացույցին և պետություն-մասնավոր հատված
համագործակցության ձևաչափին հավանություն տալու մասին» թիվ 49 արձանագրային
որոշումը, որի շրջանակում մշակվել են կենտրոնի ստեղծման տեխնիկական չափանիշները և
այժմ իրականացվում է 2 փուլով միջազգային մրցույթի կազմակերպման գործընթացը:
4. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման
անցկացման աշխատանքները համակարգելու համար կազմակերպվել են քննարկումներ,
լրամշակվել է ՀՀ վարչապետի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային
համաժողով-2019» միջոցառման ծրագիրը և միջոցառման կազմակերպման ծախսերի
նախահաշիվը հաստատելու մասին» որոշման նախագիծը և այժմ քննարկվում է շահագրգիռ
գերատեսչությունների հետ:
5. «PayPal» վճարահաշվարկային համակարգը ՀՀ-ում ներգրավելու նպատակով
բանակցություններ են իրականացվում «PayPal» ընկերության նախագահի և փոխնախագահի հետ՝
հայկական ընկերությունների կողմից վճարումներ կատարելու համար համապատասխան
միջավայր ստեղծելու նպատակով:
6. Իրականացված աշխատանքների արդյունքում Հայաստանը ներառվել է «Merchant account
countries by Google» ցանկում, որի արդյունքում Google Play հարթակի ամբողջական գործարկման
առկա սահմանափակումները վերացվել են և հարթակի ծառայությունները հասանելի են ՀՀ
քաղաքացիների և կազմակեպությունների համար:
7. Լրամշակվել և շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկվում է «Տեղեկատվական
տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու
մասին» օրենքի նախագիծը և նախատեսվում է ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ:
8. ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ աշխատանքներ են իրականացվել տնտեսության
բոլոր ոլորտներում էլեկտրոնային առևտրի, թվային միջանցքների, տեխնոլոգիական
արտադրության, ֆինանսական և աշխատաշուկայի ոլորտներում թվայնացման
նախաձեռնությունները պատշաճ կերպով ԵԱՏՄ-ին ներկայացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ
հաղթող հայկական նորարարական լուծումները արտահանվելու են միջազգային շուկաներ:
9. 2018 թվականի հունիսի 29-30-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների
միությունը (ԻՏՁՄ) ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո կազմակերպել է 11-րդ ամենամյա
միջազգային Դիջիթեք Բիզնես ֆորումը՝ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի
համար» կարգախոսի ներքո:
10. Գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցության խրախուսման, գիտական
հետազոտությունների արդյունքների առևտրայնացման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Ձեռնարկությունների ինկուբատորի հետ
համատեղ կազմակերպչական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2018 թվականի ծրագրի շրջանակներում
հայտարարվող STEP «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի ուղղությամբ:
11. Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, ՏՀՏ ոլորտի վերաբերյալ հստակ և դյուրին
տեղեկատվություն ստանալու նպատակով արդիականացվել է Հայաստանի ՏՀՏ-ի
ընկերություններիwww.e-ictregister.am էլեկտրոնային վարչական ռեգիստրի համակարգը, ինչպես
նաև լրամշակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների
վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման կարգը սահմանող ՀՀ
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանը:
12. Միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և
առաջընթացի ապահովման նպատակով մշակվել է ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական
աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշման
նախագիծը:
13. «Կազմակերպվել են «Հայաստանի Հանրապետությունում թվային հմտությունների
ազգային կոալիցիա ձևավորելու մասին» Հուշագրի հետագա աշխատանքների իրականացման
նպատակով քննարկումներ և այժմ իրականացվում են իրականացված և նախատեսվող
միջոցառումների գույքագրման աշխատանքները:
14. Հավաքագրվել, ամփոփվում է Հեռահաղորդակցության Միջազգային Միության և կապի
Տարածաշրջանային Կազմակերպության կողմից պահանջվող 2017 թվականի կապի և
տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը բնութագրող ցուցանիշները:
15. Հավաքագրվել, ամփոփվել և Հեռահաղորդակցության Միջազգային Միությանն է
տրամադրվել Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքսի ձևավորման նպատակով ՀՀ
կիբեռանվտանգության ոլորտի վերաբերյալ հարցաշարը:
16. Յուրաքանչյուր ամիս հավաքագրվել, ամփոփվել և ՀՀ ազգային վիճակագրական
ծառայությանն է տրամադրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող
ընկերությունների վերաբերյալ վիճակագրական ամփոփ հաշվետվությունները:
17. Պարբերաբար աշխատանքներ են իրականացվում միջազգային և տեղական
կազմակերպությունների կողմից կազմակերպվող հանդիպումների և միջոցառումների
վերաբերյալ՝ ոլորտի կազմակերպություններին իրազեկման և աջակցության ուղղությամբ:
18. Կազմակերպվել են ՏՏ ոլորտի սկսնակ կազմակերպություններին հարկային
արտոնությունների տրամադրման հայտերում կատարված փոփոխությունների դիմումների
ընդունման և մշակման, ինչպես նաև խորհրդատվության տրամադրման (տեղեկատվական
բազաների լրացում՝ մոտ 448 կազմակերպություն) և օրենսդրությամբ սահմանված այլ
գործընթացներ: