 
                        Ավելի քան 1000 մարդ Արցախից ժամանել է Երևան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին
 
                                    Ավելի քան 1000 մարդ Արցախից ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
Այս մասին հայտնել է «Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, որին աջակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը:
«Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից: Մեր նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը պահպանելն ու ամրապնդելը»,- նշել է Բալասանյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        