Բաժիններ՝

Հայաստանում ռուսական ռազմաբազայի և ՀՀ ՊՆ հետախուզական ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացրել

«Կամհուդ» զորավարժարանում ավարտվել են Հայաստանում ռուսական ռազմական բազայի և Հայաստանի պաշտպանության նախարարության հետախուզական ստորաբաժանումների հատուկ տակտիկական, կրակային, ինժեներային, ռազմաբժշկական պատրաստության վարժանքները: Այս մասին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Վարժանքներն անցկացվել են փուլային տարբերակով, երեք օրվա ընթացքու՝ լեռնային տեղանքում շոգ կլիմայական պայմաններում: Հետախույզները իրականացրել են երկկողմ հետախուզա-որոնողական, գաղտնի փաստաթղթերի և գերիների վերցման, լեռնային տեղանքում նահանջի կազմակերպման, հրետանային ստորաբաժանումներին պայմանական հակառակորդի կենդանի ուժի, զրահատեխնիկայի և օբյեկտների նկատմամբ գրոհի համար թիրախների կորդինատների տրամադրման գործողություններ:

Վարժանքներին մասնակցել է հետախուզական ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս