Գրպանահատը հայտնաբերվեց Արշակունյաց պողոտայում
Օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Խաչիկ Գ.-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց գումար:
Ըստ Խաչիկ Գ.-ի՝ այդ գումարը նա գողացել է թիվ 33 երթուղու ավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ոստիկանություն հրավիրվեց տուժած կինը: Նախապատրաստվում են նյութեր: