Հայազգի քույր և եղբայր, 12 և 13 տարեկան Լիլին և Հովիկը, ում սեպտեմբերի 9-ին Նիդերլանդներից պետք է արտաքսեին Հայաստան, կրկին թաքնվել են:
ՊՆ վարչական համալիրում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված եռօրյա գիտական կոնֆերանսը, որին մասնակցում են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, զորամիավորումների, զորամասերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ։
Սեպտեմբերի 8-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ին՝ առանձին շրջաններում, սեպտեմբերի 10-11-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը տեղի ունեցավ օրերս:
Սեպտեմբերի 7-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ այս տիրույթում հարց էր բարձրացվել զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 8-ին, ժամը 02.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարիկ Ե․-ն։
Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբերի 8-ին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել մայրաքաղաքում տեսախցիկների նոր խմբաքանակի տեղադրման մասին Armtimes.com կայքի հրապարակման շուրջ:
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Օրերս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտեցին պետական միջոցների յուրացման հերթական դեպքը։
«Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել բուհերում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք բուհերից վերահսկողական ծառայությունն առգրավել է փաստաթղթեր:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 08:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի խաչմերուկին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 01:30-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի սկզբնամասում, բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Մուշեղ Կարապետյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 RՍ 044 համարանիշի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 39-ամյա Վարուժան Սահակյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 QV 877 համարանիշի և Ջանֆիդա գյուղի բնակիչ, 36-ամյա Գագիկ Մանուկյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 VR 348 համարանիշի ավտոմեքենաները:
Հանրապետության նախագահի նստավայրում սկիզբ առած նոր ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի ժամը 12:00-ից մինչեւ 19:00-ն Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները բաց կլինեն հանրության համար:
«Ժողովուրդ» օրաթերթն իր էլեկտրոնային համարում գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 18։52-ից 19:17-ը, ՀՀ Շիրակի մարզի Հացիկ և Կամո գյուղերի տարածքներում տեղակայված թվով 4 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 486 կրակոց:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 23:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում այրվում է ավտոբուս:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 18:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ջրառատ» թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից ապօրինի դրամահավաք են անում։
«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության ջանքերով Գյումրու հենց կենտրոնում՝ Վարդանանց հրապարակի անմիջական հարևանությամբ, Շահումյան 188 շենքի պատը վերածվել է անեկդոտների պատի:
Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։
«Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենց ծրագրի մի մասը կազմում է բավականին մեծ առաջարկ՝ կապված օրենսդրական փոփոխության հետ:
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանին:
ՀՀ ոստիկանությունն այսօր Ռուսաստանի Դաշնությունից գրություն է ստացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին: