Բաժիններ՝

ՊՆ-ում տեղի է ունեցել կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Սեպտեմբերի 7-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը աշխատանքային խմբի անդամներին ներկայացրել է ռազմական ուսումնական հաստատություններում դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության թեմաների ներառման շուրջ մասնագիտական քննարկումներ անցկացնելու մեթոդաբանությունը և ուղիները:

 Ներկայացվել են նաև ՆԱՏՕ-ի՝ Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) և ռազմական ուսումնական հաստատություններում դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության թեմաների ներառման գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930