Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանյան լճի կամրջի վրա. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են Toyota մակնիշի 35 MT 365 համարանիշի, Mercedes մակնիի 35 DԼ 991 համարանիշի, Toyota մակնիշի 065 HH 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 TN 110 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարված ավտոմեքենաներից Toyota մակնիշի 065 HH 01 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ պատգամավորներից մեկին։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ Toyota-ի վարորդ, ով վթարային իրավիճակ է ստեղծել և դիմել փախուստի։ ՃՈ-ն այդ տեղեկությունը նույնպես պարզում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս