
Հայ երեխաներն, ովքեր պետք է Նիդերլանդներից արտաքսվեին Հայաստան, կրկին թաքնվել են

Հայազգի քույր և եղբայր, 12 և 13 տարեկան Լիլին և Հովիկը, ում սեպտեմբերի 9-ին Նիդերլանդներից պետք է արտաքսեին Հայաստան, կրկին թաքնվել են: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների կառավարության մամուլի խոսնակը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի Նիդերլանդների գրասենյակը:
Արդարադատության նախարարության խոսնակ Մարտին Մոլենբիկը սեպտեմբերի 8-ին հաղորդել է, որ անչափահաս երեխաները, որոնք նույնականացվել են միայն որպես Լիլի և Հովիկ, լքել են խնամատար տունը, որտեղ նրանք մնացել էին գիշերն այն բանից հետո, երբ Ամստերդամի դատարանը մերժել էր նրանց վերջնական հայտը՝ կասեցնելու իրենց արտաքսումն ու թաքնվել:
Մանրամասների համար «Արմենպրես»-ը փորձեց կապ հաստատել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատան հետ, սակայն զանգերին չպատասխանեցին: