
Կայացել է ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը

Ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը տեղի ունեցավ օրերս:
Մարտական հերթապահության մեկնող ոստիկաններին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն է հայտնել ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:
Տերունական աղոթքից հետո, թե ժամկետային զինծառայողները, և թե ոստիկանները դիրքեր բարձրանալուց առաջ երդվում են անձնվիրաբար պահել պետական սահմանը:
Վալերիյ Օսիպյանը մի քանի ծառայողների պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով: Շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվել է շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին:
Սահմանից վերադարձած ծառայողները անցնելու են հասարակական կարգի պահպանման գործին՝ սպասելով հրամանի, որ կրկին լինեն արդեն հարազատ դիրքերում: