Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. կա 1 զոհ 2 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի սկզբնամասում, բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Մուշեղ Կարապետյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 RՍ 044 համարանիշի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 39-ամյա Վարուժան Սահակյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 QV 877 համարանիշի և Ջանֆիդա գյուղի բնակիչ, 36-ամյա Գագիկ Մանուկյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 VR 348 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի ետևանքով Մ. Կարապետյանը և Վ. Սահակյանը ժամը 03:00-ի սահմաններում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վազ 2106 մեքենաներից մեկը տեխնիկական խնդիր է ունեցել, մյուս 06-ի վարորդը մոտեցել և փորձել է օգնել, իսկ մյուս 06-ն էլ եկել բախվել է 06-ին: Կան նաև տեղեկություններ, որ տեղի է ունեցել նաև վրաերթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը այս տեղեկությունը պարզում են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս