Եթե ցանկանում եք պարզել ովքեր կան ընտրողների ցուցակում Ձեր հասցեից։
Օրերս Արցախի Հանրապետության հռչակման տոնի առթիվ, Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության հետ համատեղ, Լեհաստանի Նովե Միաստո համայնքի Չարնոտի քաղաքում գտնվող հրաձգարանի տարածքում կազմակերպել էր մարտական զենքերից հրաձգության առաջնություն, որտեղ խաղարկվել են Լեհաստանում ՀՀ դեսպանի գավաթներն ու մեդալները։
Եթե ցանկանում եք ճշգրտել Ձեր ընտրական տեղամասը։
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անթույլատրելի է համարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ «Սկրիպալների գործին» ՌԴ-ի ղեկավարության մեղսակցության վերաբերյալ մեղադրանքները:
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի սեպտեմբերի 6-ի 14:00 դրությամբ:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին բանակում զոհված զինվորների մայրերը։ «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը 168.am-ի հետ զրույցում ցասում հայտնեց, որ բոլոր ժամանակների զոհերը մոռացության են մատնվել, և միայն խոսվում է ապրիլյան պատերազմի զոհերի մասին։
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում, Սեւանա լճի ափին, սեպտեմբերի 1-ին նկատված մահացած տղամարդու ինքնությունն արդեն պարզվել է. նա, ինչպես հավաստեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, այս տարվա օգոստոսի 3-ից Սեւանա լճում անհետացած քաղաքացի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները որոնել են օգոստոսի ընթացքում՝ կատարելով բազմաթիվ ջրասուզումներ:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած կինը հայտնում էր, որ Ոստան գյուղի բնակիչ ոմն Գրիգոր, կոտրել է գյուղի փոստային մասնաճյուղի դռան ապակին, փող վերցրել ու փախել:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։
Քաղաքացիական հագուստով երիտասարդները վաղվանից, արդեն ոստիկանության համազգեստով, կանցնեն ծառայության՝ համակարգի տարբեր ստորաբաժանումներում։ Նորակոչ սպաները սեպտեմբերի 6-ին լեյտենանտի ուսադիրները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները, բանակային ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության միջոցների աջակցությամբ, «Ալագյազ» զորափորձարանում ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու առավել կարեւոր օբյեկտները:
Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 8-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին շենքի մուտքում գտնվող էլեկտրական վահանակում հաշվիչներ են այրվում:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա:
«Մեր կառույցի աշխատակիցները որ կառույց մտնում են, այնտեղ ոտքի են կանգնում ու, այսպես ասեմ, ովքեր հատկապես նախկինում մասնակցել են այդ գործընթացին, դող են ապրում։ Մեզ չեն կարող լուրջ չվերաբերել»:
«Խնդրում եմ ձեզ՝ համբերատար սպասեք, դա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում, և ժամանակատար աշխատանք է: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի և անդամ պետությունների հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա»,- ասաց Վ.Օսիպյանը:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 11:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Արամ Օ.-ն:
Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, Վ.Օսիպյանը հորդորեց հարցն ուղղել կառուցողին կամ սեփականատիրոջը. «Միգուցե այլ… չեմ կարող ասել»։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Բեսիկի Ա.-ն, որը 1991 թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 246 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դասալքություն):
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
Կառավարությունն առաջարկում է եռապատկել երկրորդ երեխայի ծննդյան համար տրամադրվող նպաստը:
2018թ. սեպտեմբերի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում հարձակվել են քաղաքացու վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ փայտերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին և հափշտակել վերջինիս պատկանող ոսկյա շղթան, ոսկյա մատանին և 5.000 ՀՀ դրամը:
Կառավարությունը հաստատեց 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: Նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում:
63 տարեկան հասակում մահացել է դերասան Քրիստոֆեր Լոուֆորդը, որը խաղացել է «Բոլորն իմ երեխաներն են» (1970-2011 թթ.) եւ «Գլխավոր հոսպիտալը» (1963-ից մինչեւ ներկա ժամանակները) սերիալներում:
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
Այսօր կառավարության նիստում որոշվեց փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում և խստացնել գրպանահատության պատասխանատվությունը:
ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի դուստր Անի Սարգսյանն, ով գտնվում էր հետախուզման մեջ, ներկայացել է իրավապահ մարմիններին:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 57-ամյա մի կին: