Բաժիններ՝

«Խնդրում եմ՝ երբեք մի վիրավորեք ձեր և ուրիշների ծնողներին». Հռոմի Ֆրանցիսկոս պապի հորդորը՝ երիտասարդությանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է երիտասարդ կաթոլիկներին՝ հարգել ծնողներին, իրենց եւ ուրիշների: Քահանայապետը գլխավորել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական ընդհանուր ունկնդրությունը: Այդ մասին հայտնել է պապի մամուլի ծառայությունը: Ֆրանցիսկոսը հերթական քարոզը նվիրել է աստվածաշնչյան չորրորդ՝ «Հարգիր հորդ ու մորդ» պատվիրանին:

Նա, մասնավորապես, հորդորել է «չվատաբանել» այն մարդկանց, որոնք կյանք են պարգեւել:  «Եթե դու հեռացել ես քո ծնողներից, ջանքեր գործադրիր եւ վերադարձիր նրանց մոտ. հիշիր, որ նրանք քեզ կյանք են պարգեւել»,-հայտարարել է Հռոմի քահանայապետը:

Նա հիշեցրել է վիրավորանքներ հասցնելու եւ զազրախոսելու գոյություն ունեցող սովորության մասին: «Խնդրում եմ՝ երբեք մի վիրավորեք ձեր եւ ուրիշների ծնողներին… Այսօրվանից ձեզ համար այդպիսի ներքին որոշում ընդունեք»:

«Ծնողներին մեծարելը նշանակում է ընդունել նրանց կարեւորությունը եւ կապը այնպիսի զգացմունքների հետ, ինչպիսիք են՝ սերը, նվիրվածությունը եւ հոգատարությունը»,- ասել է Ֆրանցիսկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս